Դեղաբույսեր
Եզնարգել դաշտային - Стальник полевой - Ononis arvensis L.
Հայկական տարանունները - արորկալ, եզնկա, զողալ-փուշ, իշախոռն, լծարգել, կաղնուտ, օձխի, աձխուկ
Դեղաբույսի նկարագրությունը: Թիթեռնածաղկավորների ընտանիքին պատկանող, 30-70 սմ բարձրության, բազմամյա, փշոտ խոտաբույս է` երկարավուն, ձվաձև տերևներով, վարդագույն, երկսեռ ծաղիկներով: Արմատն արտաքինից սպիտակ է, կտրվածքում` գորշ դեղնավուն, յուրահատուկ հոտով, դառը համով: Աճում է գետեզրերին, անտառի բացատներւմ, թփուտներում, ցրված կամ բուսուտների ձևով: Ծաղկում է ամռան ամիսներին, պտղակալում` օգոստոսից մինչև ուշ աշուն: Բույսը լուսասեր է, պահանջկոտ խոնավության նկատմամբ, լավ աճում է կրային, սև և ջրաբերուկային հողերում: Պտղակալում է կանոնավոր, ցրտադիմացկուն է: Դեռևս Դիոսկորիդն իր ժամանակին նկատել է, որ բույսը հաճույքով ուտում են միայն ավանակները, այստեղից էլ վերջինիս անունը` օնոնիս, որը ծագել է հունական օնոս` ավանակ բառից: Իսկ հայկական անունը ծագել է այն բանից, որ իբր իր երկար ու պինդ արմատի պատճառով բույսը արգելում է հերկող եզներին:
Քիմիական բաղադրությունը: Բույսի բոլոր մասերը, հատկապես արմատը, պարունակում են սապոնիններ, գլիկոզիդներ (օնոնին, պսևդոօնոնին, օնոն), տրիտերպենային սպիրտ (օնոցերիլ), եթերայուղ, խեժ, դաբաղանյութեր, կիտրոնաթթու, օսլա
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են արմատը, որը մթերում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, հանում են բահով, մաքրում հողը, կտրում և հեռացնում վերգետնյա մասը, լվանում սառը ջրով և չորացնում լավ քամահարվող տեղում, կախված վիճակում կամ չորացնում` 40-50° պայմաններում: Աճին չվնասելու համար պտղակալված բույսերը թողնում են:
Եզնարգելը ժողովրդական բժշկության մեջ հայտնի է որպես միզամուղ և քրտնամուղ, արյունահոսությունը դադարեցնող, ինչպես նաև ամոքող միջոց` գլխացավերի, մարմնի ջարդվածության, ռևմատիզմի, մաշկային քրոնիկական ցանավորումների, ջրգողության, միզուղիների բորբոքումների և դրանց քարային ախտահարումների ժամանակ: Ամիրդովլաթը, «շիրիշ» անվան տակ, բույսի արմատի կեղևի և գինու խառնուրդը` ներքին ընդունման ձևով, առաջարկել է որպես միզամուղ «քարը ցրող և պեղծ խոցերը լավացնող» միջոց, միաժամանակ նշելով արմատի օգտակարությունը ջրով կամ քացախով` ատամնացավի ժամանակ:
Դեղաբույսի բուժական հատկանիշները գիտականորեն հիմնավորվել են Բ.Ե. Վոտչալի կլինիկայում: Այսպես, 2-3 շաբաթ տևողությամբ ոգեթուրմի կիրառումից թութքով հիվանդների մոտ տեղի է ունեցել սուբյեկտիվ վիճակի լավացում, բուժման 7-10-րդ օրերից վերացել են ցավերը և սեղմման զգացումն ուղիղ աղիքի շրջանում, փոքրացել ու փափկել են թութքային հանգույցները, դադարել արյունահոսությունը, կանոնավորվել աղիների գործունեությունը, վերացել փորկապությունը: Մեր տվյալներով, եզնարգելի ինչպես արմատի եփուկի, այնպես էլ ոգեթուրմի կիրառումը լավ արդյունք է տվել թութքի հողի վրա առաջ եկած հետանցքային քորի ժամանակ: Դեղամիջոցների կիրառումը դրականապես է անդրադարձել նաև ախորժակի վրա, իսկ մյուս կողմից, վերացել են փորի շրջանի ցավերը և բքնածությունը: Դեղաբույսը զուրկ է տոքսիկ ներգործությունից: Եզնարգելը իր դաշտային և փշոտ տեսակներով օֆիցինալ է մեզ մոտ, ինչպես նաև Չեխոսլովակիայում, Հարավսլավիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում:
Կիրառման եղանակները: Եփուկ պատրաստելու համար 30 գ մանրացրած արմատը 1 լ ջրում եռացնում են մինչև նրա կես մասի մնալը, այնուհետև ֆիլտրում, ապա ընդունում 50-ական մլ (1/4 բաժակ), օրական 3 անգամ, ուտելուց առաջ` 2-4 շաբաթ տևողությամբ, կամ 12 գ մանրացրած արմատը 20 րոպե եռացնում են 200 մլ ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Ջրաթուրմ պատրաստելու համար 1 ճաշի գդալ մանրացրած արմատը 15 րոպե թրմում են 0,5 լ եռման ջրում, ապա այն ըմպում օրվա մեջ 3-4 անգամ: Ոգեթուրմ պատրաստելու համար 20 գ մանրացրած արմատը 1 շաբաթ տևողությամբ թրմում են 70° սպիրտի մեջ, ապա ընդունում 40-50-ական կաթիլ (1 թեյի գդալ), ջրով` օրական 3 անգամ: Պատրաստի վիճակում ոգեթուրմը բաց է թողնվում նաև դեղատներից` 100 մլ-անոց սրվակներով:
Այլ օգտակար հատկանիշները: Մատղաշ տերևներն ուտում են տապակած վիճակում: Ցողուններն ու տերևները, շիբի հետ խառնված, գործվածքները ներկում են դեղին, իսկ երկաթարջասպի հետ խառնված` կանաչ գույնի:
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
12.05.2021
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
16.02.2021
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
12.02.2021
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
29.01.2021
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
21.01.2021
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
12.01.2021
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
05.03.2018
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
22.02.2018
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
16.02.2018
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
16.02.2018
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
29.01.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYkT66vB' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ









